Մոնոլիտ կառուցապատման ժամանակ քառոտանին հանդիսանում է բետոնյա ծածկի կաղապարամածի հենարան։ Քառոտանին իրենից ներկայացնում է ուղղահայաց կողերով մի հարթակ, որը կշռում է մոտ 1կգ։ Կողերը, որոնք պատրաստված են պրոֆիլներից, քառոտանուն հաղորդում են թեթևություն և ամենակարևորը՝ ամրություն։
Քառոտանին ֆիկսում է երկտավրն ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքերով։ Մեկ քառոտանին միաժամանակ կարող է ամրացնել մի քանի երկտավր: Ինչպես նաև այն համարվում է ծածկի կաղապարամածի երկտավրերի ուղղորդիչ։
Դուք կարող եք Ձեր պատվերը գրանցել ներքոնշյալ աղյուսակում և ուղարկել մեզ: Կոնկրետ ապրանքի հետ կապված հարցերը կամ ցանկությունները կարող եք գրառել համապատասխան տողի «մեկնաբանություն» դաշտում: Պատվերն ստանալուց հետո մենք անմիջապես կուսումնասիրենք և կպատասխանենք Ձեզ:
Աղյուսակում չներառված ապրանքներն ապահովում ենք Ձեր նախնական պատվերի հաստատումից 15-30 օրվա ընթացքում: