‹‹ՄԵՏԱԼ ՍՏԻԼ›› ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007թ-ին և սկսել է առաջին արտադրանքը թողարկել 2009թ-ի օգոստոսից:
Ընկերությունը Ուկրաինայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված խողովակագլան-
ման հոսքագծերով և Իտալիայից ներկրված բարձր հաճախականության ամենաժամանակակից եռակցման գեներատորով ապահովում է ստանդարտներին համապատասխան ջրագա-
զատար և ուղղանկյուն կտրվածքով պողպատյա խողովակների արտադրություն:

Ներդրված տեխնոլոգիաների շնորհիվ արտադրվում է
ԳՕՍՏ 3262-75 և
ԳՕՍՏ 10705-80 ստանդարտներին համապատասխան ջրագազատար խողովակներ` եռակցման կարի էլեկտրոազդանշանային հսկողությամբ և ստուգվում բարձր ճնշման հիդրոփորձարկման ստենդով:

Գործարանը համագործակցում է Անհատ Ձեռնարկատեր
Նորիկ Հակոբջանյանի շինանյութերի խանութների ցանցի հետ, որը զբաղվում է Ուկրաինայից և Թուրքիայից բազմատեսակ շինանյութերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով:

Մենք մեծ ջանքերի գնով ապահովում ենք լայն տեսականի և նպաստում մեր գործընկերներին մեկ աղբյուրից կազմակերպելու իրենց անհրաժեշտ որակյալ շինանյութերի ձեռքբերումը: