ՊՈՂՊԱՏՅԱ ՋՐԱԳԱԶԱՏԱՐ ԵՎ ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ‹‹ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ››-ի կողմից 2011թ-ի փետրվարի 22-ին կազմակերպվել էր արդյունաբերողների, գործարարների, գիտության և մշակույթի առաջատարների միջազգային համաժողով ‹‹XXI ԴԱՐԻ ԱՌԱՋԱՎՈՐՆԵՐԸ›› ծրագրի շրջանակներում:
Հպարտությամբ ցանկանում ենք նշել, որ ‹‹ՄԵՏԱԼ ՍՏԻԼ›› ՓԲԸ-ի տնօրեն պրն. Նորիկ Հակոբջանյանը հրավիրված էր այդ համաժողովին և վերոհիշյալ ծրագրի շրջանակներում արժանացավ հետևյալ մրցանակներին.
‹‹Ոսկե հովազ›› - Բիզնեսում անբասիր հեղինակության և բարձրորակ արտադրություն կազմակերպելու համար:
‹‹Փառքի դափնի›› - Մասնագիտական զգալի ձեռքբերումների համար: